14 01 2021

Ապրիլյանի զեկույցը ջրվե՞ց. պատերազմը խառնեց իշխանականների պլանները. «Հրապարակ»

Ապրիլյանի զեկույցը ջրվե՞ց. պատերազմը խառնեց իշխանականների պլանները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռեւս ամռանն ավարտել էր աշխատանքը, եւ սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, եւ չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։ Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի օր հետո, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է ԱԺ հերթական նիստում։

Ուշագրավ է, որ եկող շաբաթ կմեկնարկի հերթական քառօրյան, սակայն ԱԺ կայքի որեւէ բաժնում զեկույցը դեռ չի ներկայացվել՝ ո՛չ օրակարգային հարցերում, ո՛չ էլ օրակարգ չմտած նախագծերի ցանկում։ Հանձնաժողովի անդամի խոսքով, չի բացառվում, որ պատերազմից հետո այն օրակարգ առհասարակ չբերվի․ «Հատկապես, որ ոչ աշխարհացունց բացահայտում ենք արել, իսկ վերջին պատերազմի համեմատ ապրիլյանի «մեղքերն» ուղղակի հյուլե են»։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թ․ մայիսին:

Մեկ տարուց ավելի հանձնաժողովը հարցաքննել է նախկին եւ ներկա բազմաթիվ պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին։ Միայն 2016-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը չներկայացավ հարցաքննության: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար սպառնում էր, թե խայտառակ բացահայտումներ են սպասվում նախկիններին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ