18 11 2020

«Իմ քայլը» դիմակայում է վախի և ամոթի հաշվին․ «Հրապարակ»

«Իմ քայլը» դիմակայում է վախի և ամոթի հաշվին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ պատմեցին, որ իմքայլականների միասնականությունն այս պահին միայն թվացյալ է՝ խմբակցությունը միայն վախի ու ամոթի հանգամանքով է դեռեւս պահպանվում։ Նրանց վրա «աշխատում» են՝ փորձելով համոզել, որ չգնան այդ քայլին, դեռ սպասեն։ Նրանց վրա բարոյական ճնշում են գործադրում, հատուկ բառեր են օգտագործում, ամոթանք տալիս, որ այս փուլում թիմը լքելը «դասալքություն» է։

Մինչդեռ «Իմ քայլի» ներսում շատ քիչ մարդ կա, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է՝ անվերապահորեն։ Պատգամավորների մի ստվար խումբ կարծում է, որ չպետք է խորացնել ու սրել իրավիճակը, հարկավոր է հրատապ կարգով գնալ արտահերթ ընտրությունների։

Սակայն Նիկոլ Փաշինյանն անգամ ժամանակավորապես չի պատկերացնում, թե ինչպես կարող է հրաժարական տալ եւ նոր ընտրություններ կազմակերպել։ Եվ նույնիսկ այն համոզմունքը, որ «Քաղպայմանագիրը» նորից մեծամասնություն կկազմի խորհրդարանում, նրան չի ստիպում համաձայնել այդ սցենարին։ Իսկ այդ կոմպրոմիսային սցենարով անցումային վարչապետի պաշտոնում առաջարկում են ընտրել ոչ թե ընդդիմության թեկնածուին, այլ իրենց թիմից որեւէ մեկին, ում ընտրություններից հետո կրկին կփոխարինի Նիկոլ Փաշինյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ