11 11 2020

Մեզնից խլեցին մեր հայրենիքը. արցախցիները մանկան պես հեկեկում են․ «Հրապարակ»

Մեզնից խլեցին մեր հայրենիքը. արցախցիները մանկան պես հեկեկում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սարսափելի ցավ է պատել համայն հայությանը եւ հատկապես՝ արցախցիներին։ 60-ն անց տղամարդիկ ու կանայք երեկ մանկան պես հեկեկում էին, բառերը խեղդվում էին նրանց կոկորդներում, հայրենիքի կորստի ցավը թույլ չէր տալիս իրենց ցասումն արտահայտել։

Մեծ զոհողություններ, զրկանքներ կրած, բայց հերոսական այդ մարդիկ, որոնք ողջ կյանքում մաքառել են, բազում կորուստներ են տեսել, ահավոր փշրված էին երեկ՝ այլայլված։

Երկինքը կարծես փուլ էր եկել նրանց գլխին, կորցնում են հայրենի հողը, տունը, հասկանում են, որ գրեթե անհնար է լինելու թշնամու հետ դուռ-դռան ապրելը։ «Մեզնից խլեցին մեր հայրենիքը։ Արցախը հանձնեցին, էլ ի՞նչ ասենք»․ այս խոսքերն արտաբերելուց հետո Արցախի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանը բարձրաձայն հեկեկում էր, Արայիկ Հարությունյանի կուսակից Արզիկ Մխիթարյանը մի կերպ լսելի ձայնով մեզ փոխանցեց, որ առողջական խնդիրներ ունի՝ ի վիճակի չէ խոսել։ Արցախում սուգ է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ