«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, և նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշում է լրագրող Անհար Կոչնևան: Նա ուկրաինուհի լրագրող է, որը առևանգվվել էր Սիրիայում իսլամիստների կողմից դեռ 2012 թվականին երկրում կատարվող իրադարձությունների ժամանակ, երբ, որպես լրագրող, լուսաբանում էր այն, և կարողացավ ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Սիրիայում:
«Ես գիտեմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իդլիբից է վարձկաններ ուղարկում Ադրբեջան: Երբ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրի Իդլիբը, այնտեղի բոլոր հանցագործները կփախչեն Թուրքիա: Իսկ նրանք Էրդողանին այնտեղ պետք չեն, այդ պատճառով նա նրանց մի մասին Լիբիա է ուղարկել, մի մասին՝ Ադրբեջան: Որքան շատ այնտեղ մահանան, այնքան ավելի քիչ Թուրքիա կգնան», – նկատեց նա:
Հավելենք, որ օրեցօր նոր տվյալներ են ի հայտ գալիս սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու մասին, սակայն Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել այն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը