Armlur.am-ը գրում է․ «Armlur.am-ի տեղեկություններով Սյունիքում հայկական կողմի սահմանապահների հետ սահմանային հսկողությանը միացել են նաև ռուս սահմանապահները:
Մեր աղբյուրներով, նրանց թիվը մեծ է եւ ակտիվորեն աշխատում են հայ սահմանապահների հետ:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը երեկ մի քանի քաղաքապետերի հետ ինքնապաշտպանության կոչ էր արել սյունեցիներին:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Պաշտպանության նախարարությանը, որտեղից մեր տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։ Իսկ Սյունիքի մարզային իշխանությունները հաստատեցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը