17 10 2020

Կորոնավիրուսի վերահսկման պատասխանատուներն անհասկանալի պահվածք են դրսևորում․ «Հրապարակ»»

Կորոնավիրուսի վերահսկման պատասխանատուներն անհասկանալի պահվածք են դրսևորում․ «Հրապարակ»»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թիկունքի պաշտպանության՝ կորոնավիրուսի վերահսկման պատասխանատուներն անհասկանալի պահվածք են դրսևորում։ Ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրերին կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բարձրացել, նոր վարակակիրների թվով մենք հետևում ենք թողել նույնիսկ հուլիսյան պիկը։ Երեկ մոտ 1500 նոր վարակակիր ունեինք՝ մեկ օրվա ընթացքում։

Չնայած դրան՝ ո՛չ փողոցներն են վերահսկվում, ո՛չ էլ ոստիկաններն են այլևս գոնե ձևի համար շրջում, զգուշացնում քաղաքացիներին դիմակ կրելու մասին, իսկ երթուղայինների վարորդները մինչև առաստաղ իրար գլխի են լցնում ուղևորներին և այդպես տեղափոխում՝ մեծացնելով վարակի փոխանցման ռիսկերը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ