Միեւնույն ժամանակ, անընդհատ տեղեկություններ են շրջանառվում ահաբեկիչների բավական մեծ քանակով սպանվելու մասին: Մյուս կողմից, տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ սիրիացի վարձկաններն այս օրերին արդեն հրաժարվում են մեկնել Ադրբեջան, քանի որ այնտեղ գտնվող նրանց «գաղափարակից եղբայրները» տեղեկություններ են փոխանցել, որ Ադրբեջան բերված ահաբեկիչները կա՛մ ոչնչացված են, կա՛մ այնպիսի վիճակում են, որ որեւէ գործողության այլեւս պիտանի չեն եւ ոչնչացվածի «հաշիվ» են։
Այդուամենայնիվ, Թուրքիան շարունակում է ջանքերը՝ ահաբեկչական այլ խմբեր տեղափոխելու համար, ինչը նշանակում է, որ, բացի ահաբեկչական խմբերի մնացորդներից, նորանոր վարձկաններ են տարածվում տարածաշրջանում՝ վտանգ ներկայացնելով ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ տարածաշրջանի այլ երկրների համար:
Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ ահաբեկիչների հետ կնքում են կես տարվա պայմանագիր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը