29 09 2020

Ֆեյք է, բայց ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական Արփի Դավոյանն է. Զոհրաբյան․ «Հրապարակ»

Ֆեյք է, բայց ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական Արփի Դավոյանն է. Զոհրաբյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ի հայտարարություններին, որ ներքաղաքական որեւէ օրակարգ այս պահին առաջ չեն բերելու, Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իշխանությունը շարունակում է իր դեմ պայքարը՝ կեղտոտ մեթոդներով: Ֆեյսբուքյան մի օգտատեր նախկին վարչապետ Բագրատյանի լուսանկարն է տեղադրել ու գրել. «Սրան, մեկ էլ Զոհրաբյան Նառային նստեցրեք «Իսկանդերի» վրա ու կրակեք Բաքու»:

Զոհրաբյանն ասում է՝ դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է», ով իր դեմ կոնկրետ հանձնարարականով աշխատում է․ ԱԱԾ-ն պարբերաբար տրամադրում է անպարկեշտ ապատեղեկատվություն իր մասին, որոնցից մեկի հետ կապված՝ պատերազմի ավարտին, ինքը պարզաբանում կտա՝ ձայնագրությունների մասով։

«Ես եւ ԲՀԿ-ն շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոսքին՝ այս փուլում որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ հակամարտության մեջ չմտնելու հարցում, որովհետեւ այս փուլում ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանն է»։

Նրա կարծիքով՝ խնդիր է դրված իրեն հավասարակշռությունից հանել, բայց չի ստացվելու. «Հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մեծ հաղթանակով, որից հետո կսկսվի իրավական գործընթաց ֆեյքերի անվան տակ թաքնված իմքայլական պատգամավորների եւ տարբեր գործիչների հանդեպ: Ցավոք սրտի, այս մարդիկ չեն հասկանում իրական վտանգի չափը եւ շարունակում են իրենց նեղ անձնական, ճղճիմ հաշվեհարդարները»: Իսկ նշված գրառումը հայտնվեց ԵԽԽՎ պահպանողականների եւ ռեֆորմիստների քաղաքական խմբի հայտարարությունից հետո, երբ իշխանություններին կոչ արեցին՝ դադարեցնել իր հանդեպ տեղեկատվական տեռորը:

«Այս գրառումով իշխանություններն ասում են, որ մենք թքել ենք ի պաշտպանություն ձեզ եվրոպական բոլոր նախաձեռնությունների վրա․․․ մենք շարունակելու ենք չարձագանքել նման հայտարարություններին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ