27 08 2020

Լանզարոտեի կոնվենցիան «միս ու արյուն» է ստանում. «Փաստ»

Լանզարոտեի կոնվենցիան «միս ու արյուն» է ստանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, մայիսին ԱԺ-ն վավերացրեց հայտնի Լանզարոտեի կոնվենցիան, ինչի հետ կապված բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին:

Հիշեցնենք, որ հապճեպորեն անցկացված այս փաստաթղթի շուրջ լայն քննարկում տեղի չի ունեցել։ Ըստ էության, կոնվենցիան վավերացվել է առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու: Օրենքը, բնականաբար, չէր մնալու «թղթի վրա»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Լանզարոտեի կոնվեցիայի հետ կապված՝ ՀՀ իշխանությունների կողմից նոր հաշվետվողական զեկույց է նախապատրաստվում, որտեղ ամփոփ ներկայացված է, որ մասնավորաբար ԿԳՄՍ-ն իր 2022-23 թթ. ծրագրի մեջ պետք է ներառի կոնվենցիայից բխող համապատասխանող կարգավորումներ։ Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել որոշակի ծրագրային մանրամասների՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ են առաջարկելու մեր երեխաներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ