18 08 2020

Հայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը․ ով կփոխարինի նրան․ «Հրապարակ»

Հայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը․ ով կփոխարինի նրան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արձակուրդի մեջ գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ընդհանրապես ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ այժմ նրանից խիստ դժգոհ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եվ համառ լուրեր կան, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը։ Ու քանի որ դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, եւ Երեւանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։ Այժմ շրջանառվում է ավագանու «Իմ քայլի» անդամ, նախկին ակտիվիստ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունը։ Մենք ողջ օրը փորձեցինք կապ հաստատել Կոտոլյանի հետ․ նա մեկ անգամ պատասխանեց զանգին՝ ասելով, թե ավելի ուշ փորձենք, ապա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ի դեպ, նշենք, որ Կոտոլյանը հսկայական ունեցվածք էր հայտարարագրել, որի շուրջ ժամանակին աղմուկ բարձրացավ։ 2018թ. հայտարարագրում «8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք» հատվածում, օրինակ, Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է ձեռքի ժամացույց: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 35 հազար ԱՄՆ դոլար եւ 260 հազար ռուսական ռուբլի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ