03 08 2020

Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. 168.am

Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ի հավաստի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ Վերջինս արդեն տեղեկացվել է իր պաշտոնանկության մասին, Թորոսյանը նրան հրահանգել է հնարավորինս արագ ավարտին հասցնել կիաստ գործերը։ Այսպիսով, կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման համար պատասխանտու Թորոսյանը փորձում է քավության նոխազներ փնտրել և մեղմել իր մեղքի բաժինը՝ բարդելով այն համավարակի դեմ գիշեր-ցերեկ պայքարած բուժհաստատությունների ղեկավարների վրա։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվամդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։

Հավելենք, որ Արսեն Թորոսյանը 2004-2005 թվականներին հենց ինքն է ղեկավարել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։ Այդ կազմակերպությունը Սորոսի գրասենյակից ստացել է ավելի քանի 230.000 ԱՄՆ դոլարի գրանտ, այդ թվում՝ ԼԲԳՏ-ների շահերն առաջ տանելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը՝ հավանաբար հենց սկզբից միավորված բուժկենտրոնների տնօրենի պաշտոնը պատրաստվելով սորոսական ակտիվիստի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ