«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ խորհրդարանին դիմած Արթուր Դավթյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրահանգով դիմում է խորհրդարանին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։
Չնայած ապացույցները շատ սուղ են, բայց դա չի խանգարի, որպեսզի Դավթյանը «պատվով» կատարի իրեն տրված հանձնարարությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցներն ու Գագիկ Ծառուկյանի համակիրները կհավաքվե՞ն Ազգային ժողովի շենքի մոտ՝ հետաքրքրվեցինք ԲՀԿ գործադիր քարտուղար Նաիրա Զոհրաբյանից։
«Տեղյակ չեմ, ես քաղաքացիների փոխարեն որոշում կայացնել չեմ կարող, որեւէ կոչով՝ հավաքվել ԱԺ-ի մոտ, մեր հայրենակիցներին չենք դիմելու։ Մնացածն իրենց գործն է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը