10 06 2020

Ի՞նչ են քննարկել երեք նախկին վարչապետները․ «Փաստ»

Ի՞նչ են քննարկել երեք նախկին վարչապետները․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել դեռեւս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային եւ էքստրեմալ իրավիճակն են եղել:

Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձեւավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան առկա խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։ 

Տվյալ հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, համաձայն որի՝ Մանուկյանը, Բագրատյանը եւ Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները։ 

Այսպիսով, ՌԴ հետ նախատեսված քայլերի ու խնդիրների հստակեցման ուղղությամբ պատրաստվում է զբաղվել Կարեն Կարապետյանը, ԵՄ հետ ճգնաժամային թեմաների հետ տարվող աշխատանքների պարտականությունները դրվել են Հրանտ Բագրատյանի վրա, իսկ Չինաստանի հետ փորձի փոխանակման ու ճգնաժամային քաղաքականության պատասխանատուն կլինի Վազգեն Մանուկյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ