15 05 2020

Հունվար-մարտին ինքնաթիռով ավելի շատ ուղևոր մեկնել է, քան ժամանել․ «Ժողովուրդ»

Հունվար-մարտին ինքնաթիռով ավելի շատ ուղևոր մեկնել է, քան ժամանել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից եւ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:

«Շիրակ» օդանավակայանով պատկերը նույնն է. այս օդանավակայանով մեկնել է 14 հազար 209, իսկ ժամանել` 13 հազար 324 ուղեւոր:

Այսինքն` երեք ամիսների ընթացքում այս օդանավակայանով 885 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել: Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: Այս մասին երեկ խորհրդարանում հայտնել էր փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: Հավելենք, որ մարտի 13-ից Ռուսաստանից ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ