14 03 2020

Տաթևիկ Ռևազյանը թռավ Դանիա․ «Հրապարակ»

Տաթևիկ Ռևազյանը թռավ Դանիա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ երեկ երեկոյան Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը լքել է Հայաստանը։ Ճիշտ է՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնում։

Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։ Նկատենք, որ Դանիայում էլ այդ առումով շատ ապահով չէ, այնտեղ մոտ 600 վարակակիր է հայտնաբերվել, սակայն հավանաբար «սիրուն աղջիկը» հայկական բժշկության այնքան չի վստահում, որքան դանիականին։ Դե, ինչ՝ մաղթենք բարի ծննդաբերություն։ Մեր աղբյուրն ասաց, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։

Մեր զանգերին Քաղավիացիայից ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ