18 02 2020

Գերմանական մեսիջ՝ Փաշինյանի՞ն․ «Հրապարակ»

Գերմանական մեսիջ՝ Փաշինյանի՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս համացանցում շրջանառվող «լուսանկար-հիթը», որտեղ Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ հանդիպմանը զարմացած նայում է իր ձեռքի գրիչին ու կարդում «ֆիրման», նույն «Կառլոֆֆ» ֆիրմայից է, որը նրան նվիրել էր Հրայր Թովմասյանը։

«Չեմ կարծում, որ զուգադիպություն է, քաղաքականության մեջ մանրուքներ չկան, մի մոռացեք, որ Հրայրը երկար ժամանակ համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի փորձագետ է եղել, այցելել է Գերմանիա, 2019-ին Գերմանիայի ՍԴ նախագահն էր Հայաստանում, ընդունեց նաեւ Նիկոլ Փաշինյանը»,- պատմեց մեր աղբյուրը: Կարծում եք` գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Նիկոլին։ «Չգիտեմ, գերմանացիներին  հարցրեք»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ