07 02 2020

Հրայր Թովմասյանը՝ վարչապե՞տ. իշխանական կուլիսներում մտահոգ են․ «Իրավունք»

Հրայր Թովմասյանը՝ վարչապե՞տ. իշխանական կուլիսներում մտահոգ են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»: «Իմ քայլի» հեղինակած նախագծով, ըստ որի, պետք է հանրաքվեով կարողանան չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, եւի ՍԴ-ն իրենցով անել, միայն առաջին հայացքից է իմքայլականների համար այդքան բաղձալի:

«Իրավունքի» տեղեկություններով՝ նույն «Իմ քայլի» շարքերում կան մտահոգություններ, որ այս սցենարը «հորով-մորով» անելու դեպքում իրենք քաղաքականություն են վերադարձնում Հ. Թովմասյանին, ինչպես դա եղավ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:Ավելին՝ նույնիսկ տեսակետներ կան, որ Հրայր Թովմասյանի վարկանիշի աննախադեպ աճը կարող է նրան հնարավոր խորհրարանական արտահերթ ընտրություններից հետո դարձնել ընդհուպ վարչապետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ