05 02 2020

Զավթել են պետությունը ու անխնա մաշում են բոլոր պետական կառույցները․ Աշոտյան

Զավթել են պետությունը ու անխնա մաշում են բոլոր պետական կառույցները․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Նրանք «օդից կպցրած» մարդիկ են, որոնց մեծ մասն իրենց կյանքում գրանտերից բացի այլ բանի մասին երազել չէր կարող։

Նրանք չար են, քանզի մի զգալի մասը ճնշված ու չկայացած է մինչ օրս։

Նրանք ոչ մեկին չեն սիրում, քանզի նրանց մեծ մասն երբեք սիրված չի եղել։

Նրանք այն պոչն են, որին թվում է թե ղեկավարում է աղվեսին։

Նրանք զավթել են պետությունը ու անխնա մաշում են բոլոր պետական կառույցները։

Նրանք արբած են իշխանությամբ ու չեն գիտակցում, որ գալիս է սթափվելու եւ վճարելու ժամանակը։

Հ.Գ. Հայր, չներես նրանց, քանզի գիտեն, ինչ են անում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ