05 02 2020

Հայկ Մարությանը ընկերոջ աշխատասենյակն է նորոգում. «Հրապարակ»

Հայկ Մարությանը ընկերոջ աշխատասենյակն է նորոգում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ «Հրապարակը» տե­ղեկություն ուներ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղա­պետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկա­վար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, թե հեռախոսով հարցերի չի պատասխա­նում՝ առաջարկել էր գրավոր։ Նույնը եւ՝ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ապա մեր հոդվածի հրապարակումից հետո սկսել էր նամակագրություն մեր լրագրողի հետ՝ իրեն բնորոշ ոճով ծաղրելով ու վիրա­վորելով նրան։ Բանն այն է, որ մինչեւ գրավոր փաստաթուղթ չես ունենում, այս անձինք եռանդով հերքում են փաստը եւ կեղծ տեղեկություններ տարածում։ Իսկ երբ գրավոր ապա­ցույցներ ես ներկայացնում, սկսում են տարբեր ծիծաղելի արդարացումներ բերել, վարչապետի սիրած բառով՝ «կռուտիտներ», հույս ունենալով, որ կկարողանան մոլորեցնել անտեղյակ մարդկանց։ 

Այժմ մեր ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը հաստատում է մեր ունեցած տեղեկությունները։ Հունվարի 31-ին քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրել է 2020թ. հունվարի 20-ի որոշման «մայթերի վե­րանորոգման՝ սալիկապատման» բա­ռերը փոխարինել «Կենտրոն վարչա­կան շրջանի վարչական շենքի վերա­նորոգման» բառերով։ Ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի քանդված ու ավերված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետն ու իր ընկե­րը նորոգելու են առանց այն էլ շատ լավ նորոգված ու բարեկարգ թաղա­պետարանի շենքը։ Ովքեր գեթ մեկ անգամ մտել են Սայաթ-Նովա-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող այդ շենքը, կվկայեն, որ այդպես է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ