05 02 2020

Նախատեսվում է դատավորների կողմից նվերների ընդունման արգելք․ «Ժողովուրդ»

Նախատեսվում է դատավորների կողմից նվերների ընդունման արգելք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը նախատեսվում է փետրվարի 7-ին քննար­կել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Սա, ըստ էության, իշխանությունների հերթական քայլն է, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի կամ դատական համակարգում առկա խնդիրների լուծմանն ընդառաջ։ Եվ ուսումնասիրելով նախագծի փաթեթը՝ պարզ է դառնում, որ դատավորներին ստուգելու գործընթացը սկսելու են գույքային դրությունից։ 

Եվ եթե ընդհանուր առմամբ դատավորների բարեվարքությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա կոնկրետ հայտարարագրերի հետ կապված հարցերը կարգավորելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Մասնավորապես, հանձնաժողովը հնարավորություն կունենա հայտարարագրման ենթակա անձանցից բացի պահանջել այլ մարդկանց ունեցվածքի մասին տեղեկություններ ևս։ Եվ ավելին, հանձնաժողովին վերապահելու են նաեւ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորություն։ Բացի այդ, առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք»։

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ