01 02 2020

Իշխանությունը տագնապած է․ Վանեցյանը քաղաքական դա՞շտ է մտնելու․ «Հրապարակ»

Իշխանությունը տագնապած է․ Վանեցյանը քաղաքական դա՞շտ է մտնելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։

Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերեւս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ