23 01 2020

Կրիմինոգեն վիճակը 2019-ին խիստ բարդացել է. «Հրապարակ»

Կրիմինոգեն վիճակը 2019-ին խիստ բարդացել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք ոստիկանությունից վիճակագրական տվյալներ էինք խնդրել՝ 2018 և 2019 թվականների հետ կապված՝ համեմատական ցուցանիշներ, թե ինչքան սպանության, ավազակության, գողությունների դեպքեր են արձանագրվել 2018 և 2019 թվականներին։Այդ տվյալները խոսում են այն մասին, որ կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է, չնայած 2018 թվականը հեղափոխության տարին էր, և թվում է՝ դեպքերը պետք է շատ լինեին։

Ըստ ոստիկանության տվյալների՝ 2018-ին գրանցվել է սպանության 35 դեպք, 2019-ին՝ 12-ով ավելի՝ 47 դեպք։ Ավազակությունը ևս աճել է․ 2018-ին՝ 47 դեպք, իսկ 2019-ին՝ 62։Աճ կա նաև գողության դեպքերի պարագայում․ 2018 թվականին արձանագրվել է 8 հազար 851, 2019-ին՝ 10 հազար 732 դեպք։ 2019-ին 18-ի համեմատ աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4 հազար 111 և 4 հազար 799։ Միայն մահվան ելքով պատահարները չեն աճել․ 2018-ին՝ 343 դեպք, 19-ին՝ 341»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ