14 01 2020

Պատժի մեղմացում՝ ցուցմունքի դիմաց․ ԱԱԾ-ի առաջարկը մեղադրյալներին․ «Ժողովուրդ»

Պատժի մեղմացում՝ ցուցմունքի դիմաց․ ԱԱԾ-ի առաջարկը մեղադրյալներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առա­ջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գեւորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաեւ Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը:

Ըստ Վաղարշակ Գեւորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունես Լեւոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնակա­նաբար, փոխադարձաբար կնպաստենք, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի:

Այսինքն՝առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշել, որ նախաքննական մար­մինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ