27 12 2019

ԱԺ նախագահը պարգևատրումներից հետո խնայել է ֆուրշետի հարցում․ «Իրավունք»

ԱԺ նախագահը պարգևատրումներից հետո խնայել է ֆուրշետի հարցում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիներին, թե «երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկետանց սնունդ ուտել» եւ խոստանում, որ այս տարի մշակութային կյանքը Ամանորին ակտիվացնելու են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ ունենան՝ սեղանների շուրջ անցկացնելու:

Ազգային ժողովում սեղաններից չէին «պոկվում» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Այս տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել էր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորել միանգամից՝ ԱԺ ոսկեզօծ դահլիճ հրավիրելով լրագրողներին, խորհրդարանի աշխատակազմին ու պատգամավորներին:

Հավանաբար, մի քանի անգամ իրենք իրենց պարգեւատրելուց հետո խորհրդարանական ղեկավարությունը որոշել էր խնայել ֆուրշետի վրա ու մի սեղանով ճանապարհել բոլորին:

Ինչեւէ, գոնե մեկ անգամ Ազգային ժողովի տվյալ դահլիճում եղած մարդիկ կփաստեն, որ միայն լրագրողները եւ խոսնակները հազիվ էին տեղավորվում նախորդ տարիներին, իսկ այս դեպքում՝ տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է  խցանման մեջ: Տեղաշարժվելու ոչ ելք կար, ոչ հնար: Առանձնապես ԱԺ նախագահն էլ չշրջեց ու բաժակ չբարձրացրեց լրագրողների հետ, մնաց տեղում կանգնած՝ սպասելով, թե ով իրեն կմոտենա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ