24 12 2019

ԱԺ-ում տոնի արժանի են միայն «վերևները»․ «Հրապարակ»

ԱԺ-ում տոնի արժանի են միայն «վերևները»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած փաստին, որ կառավարությունն այս տարի աստղաբաշխական գումարներ է հատկացրել Ամանորի տոնակատարությունների համար, որպեսզի, ինչպես իշխանավորներն են ասում, Նոր Հայաստանում տոնն էլ տոնի նման լինի, այդուհանդերձ, խորհրդարանում դեռեւս չեն զարդարել նիստերի դահլիճի ետեւում դրվող ավանդական տոնածառը, որը սովորաբար դեկտեմբերի կեսերից արդեն զարդարված էր լինում, որ պատգամավորների տոնական սելֆիներ անեին։

Փոխարենը արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տոնածառը զարդարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարկաբաժինը․ փաստորեն, ԱԺ-ում որոշել են, որ տոնի արժանի են միայն «վերեւները», իսկ շարքայինները միայն աշխատելու համար են։ Ի դեպ, դեկտեմբերի 26-ին «Իմ քայլն» ասուլիս կտա եւ կամփոփի խորհրդարանական տարին։ Ապա կգնա սեղանի շուրջ՝ «ամփոփելու» տարին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ