«Ժողովուրդ»-ը գրում է․«Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ, մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները:
Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ, օրենքով սահմանված կարգով, չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի ձերբակալվել են: Նկատենք, որ իրավապահները չէին բացահայտել, թե ովքեր են վերոնշյալ պաշտոնատար անձինք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել պաշտոնատար անձանց անունները: ՊԵԿ-ում տարածված լուրերի համաձայն` վերջիններս են Էրիկ Ֆարմանյանը, Վահան Շահինյանը, Տիգրան Հովակիմյանը, Տարոն Ստեփանյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը