Armlur.am-ը գրում է․ «ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հաշվեքննիչ պալատում պետական բյուջեի հաշվին խոշոր գումարներով պարբերաբար պարգևատրվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի մերձավորներն ու յուրայինները:
Սկզբնաղբյուրում նշվում է, որ հայտնվել է մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ մասնավորապես 2018 թվականի ապրիլ, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ստացվել են բավականին մեծ թվով պարգևավճարներ: 2018 թվականի դեկտեմբերին յուրաքանչյուրը ստացել է 1.7 մլն դրամ պարգևավճար:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ վերահսկիչ պալատում և ՀՀ հաշվեքննիչ պալատում ստորաբաժանումների ղեկավարների պարգևատրման չափերի վերաբերյալ փաստաթղթերում թաքցված են պարգևատրված անձանց անուն, ազգանունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան»։
Հավելենք, որ Հաշվեքննիչ պալատի անդամների նույն ժամանակահատվածում պարգևատրման չափերը նույնիսկ գերազանցում են կցված փաստաթղթերում նշված թվերը՝ յուրաքանչյուր դեպքում տատանվելով 2-3 մլն դրամի սահմաններում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը