24 03 2022

Հաշվեքննիչ պալատին խնդրել ենք արձանագրել անհամապատասխանությունը, կամ դրա բացակայությունը. նախարար



Կառավարությունը ևս դիմել է հաշվեքննիչ պալատին՝ հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում կայացած քննարկման եզրակացությունը: Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Չնայած նրան, որ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հաշվեքննության արդյուքնում ընդհանուր առմամբ արձանագրված չեն եղել անհամապատասխանություններ, խնդրել ենք ամեն դեպքում յուրաքանչյուր ծրագիր և միջոցառում, որոնք հաշվետվությամբ բացված են, լրացուցիչ ուսումնասիրության ենթարկվեն, և դրա շրջանակում հաշվեքննիչ պալատը, որն օրենքով սահմանված իրավասու կառույցն է համապատասխանությունը հաստատելու համար, հատուկ եղանակով արձանագրի, եթե անհամապատասխանություն կտեսնի, եթե կտեսնի, որ չկան, ապա հաստատի բացակայությունը»:

Ավելին՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ