Ազգային ժողովում տեղի է ունենում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգային երկու հարցերից մեկով պատգամավորները քննում են Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար Ատոմ Սավկայի Ջանջուղազյանին առաջադրելու հարցը։
Մյուս հարցը վերաբերում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում Լևոն Սահակի Սահակյանին առաջադրելուն»։
Երկու թեկնածություններն էլ առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիրը»։
ԱԺ հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը