01 03 2022

Արդյո՞ք չկա շահերի բախում․ Գևորգյանը՝ Ջանջուղազյանի թեկնածության մասին



Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում  առաջադրել է  Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը,  ԱԺ  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին հարց ուղղելով, ասաց․

 «Պարոն  Ջանջուղազյանը մինչև վերջերս զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը․ արդյո՞ք չկա շահերի բախում այն հանգամանքում, որ, ստանձնելով այս քննարկվող պաշտոնը, ինքը, ըստ էության, ինչ-որ  տեղ պետք է աուդիտ անցկացնի այն բյուջեի կամ այն համակարգի նկատմամբ, որը վերջին երեք տարիներին անձամբ ղեկավարել է»։

«Հաշվեքննիչ  պալատը  գնում է մարդ, ով փաստացի երկար տարիներ բյուջեն կազմողներից մեկն է եղել, կարծում եմ՝ այդ գիտելիքներն ավելի ծանր են, քան այն տեսական ռիսկերը, որոնք տեսնում եք դուք»,-արձագանքեց ՔՊ-ական պատգամավորը։

Արմեն Գևորգյանն ասաց, որ իրականում կասկածի տակ չդնելով Ատոմ  Ջանջուղազյանի գիտելիքներն ու ունակությունները, պարզապես Հաշվեքննիչ  կառույցում գործառույթն է լրիվ ուրիշ, ինքը պետք է սխալներ բացահայտի, խնդիրներ տեսնի այն  աշխատանքում, որը նաև ինքն է ժամանակին կատարել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ