«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյան-ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան առճակատումը ոչ միայն եռանկյուն, այլև քառանկյուն է և պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Նարեկ Զեյնալյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քավոր-սանիկ են, և այդպես էլ Անվտանգության խորհրդի անդամ չդարձած Միրզոյանը ցանկանում է ամեն գնով նախարար դարձնել յուր սանիկին, ինչի համար գործարկման մեջ է դրել «Իմ քայլի» կին-«բետեէռներին» (Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Լուլու):
Խաղի չորրորդ կողմն էլ Աննա Հակոբյանն է (Նիկոլի տիկին), որը մի շարք պրագմատիկ հարցերով «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ:Պայքարի հմայքն այլ տեղ է. թե՛ խորհրդարանում առանց հենարան մնացած կառավարության անդամները, թե՛ բուն խորհրդարանի էլիտարները հասկացել են` իրենց շատ չի մնացել և «նախկինների» հետ բանակցային գործընթացների մեջ են` իշխանափոխության ժամանակ «երեսատեղի» հույսով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը