29 11 2019

Բյուջեին «Կար­գին հա­ղորդ­ման» պրո­դ­յու­սե­րի ո­գով է մոտենում. «Իրատես»

Բյուջեին «Կար­գին հա­ղորդ­ման» պրո­դ­յու­սե­րի ո­գով է մոտենում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի աշխատանքը շարունակում է դժգոհության առիթներ տալ ոչ միայն ընդդիմադիրների շրջանում, այլեւ հենց քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեգնանքով նշում են, թե Երեւանի գումարներին էլ «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում։

Ի դեպ, քաղաքապետարանում ներկայացված ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, թերեւս, առավել ընդդիմադիր գործունեություն են ծավալում քաղաքապետարանում, քան նրանց գործընկերները՝ խորհրդարանում։ Ավագանու անդամները բավականին սուր քննադատեցին Երեւանի 2020-ի բյուջեն՝ ամենամեծ խնդիրը դիտարկելով բյուջեի դեֆիցիտի մեծ չափը։

Չնայած արձանագրած խնդիրներին, մեր տեղեկություններով, Հայկ Մարությանը շարունակում է սեփական քիմքին հարմար տնօրինել քաղաքային բյուջեն՝ հաշվի չառնելով ոչ մեկի խոսքն ու «խրատը»։ Փաշինյանի անվերապահ աջակցությունն ունենալով, Մարությանը ոչ միայն սեփական կադրերին է տեղավորում քաղաքապետարանում, այլեւ եկող տարվա բյուջեով ավելացրել է պարգեւատրումների ֆոնդը։ 700 մլն դրամի փոխարեն, 2020-ին պարգեւատրումների ֆոնդը դարձել է 1 մլրդ 900 մլն դրամ։

Բայց այս առումով էլ քաղաքապետարանում մեծ հույսեր չունեն, քանի որ հիշում են, թե ինչպիսի «դասակարգումով» էին ամիսներ առաջ որոշել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձն ավելացնել, որի արդյունքում շահելու էին միայն «քայլ արածները»։ Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բուռն արձագանքի արժանացավ, Մարությանը որոշեց այն օրակարգից հանել։ Եվ պարզվում է, աշխատավարձի բարձրացում կլինի պարգեւատրումների ձեւով։ Հասկանալի է նաեւ, թե ում ինչպես կպարգեւատրեն»:

Նյութն ամբողջությամբ՝ «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ