«Իրատես»-ը գրում է․ «Այն, որ ցանկացած իշխանության քիմքին էլ հաճելի չէ ընդդիմադիր մամուլը, նորություն չէ, բայց մերօրյա իշխանավորները որոշել են օրենքով պայքարել հակաիշխանական թերթերի դեմ։
Վերջին շրջանում իշխող թևի պատգամավորները լրագրողներին հաճախ են հարցնում, թե այս կամ այն թերթը ով է ֆինանսավորում, ինչ ֆինանսական աղբյուրներից են օգտվում, իսկ երբ չեն ստանում իրենց հարցերի պատասխանները, «սպառնում» են. «Հեսա օրենք ենք ընդունելու, ու ամեն ինչ պարզվելու է»։
Դեմ չենք, թող օրենք էլ ընդունեն, հերթական վերահսկողական լծակն էլ իրենցով անեն, բայց մի դրույթ, այդուհանդերձ, պիտի այդ օրենքում ամրագրեն։ Օրենքը պիտի հետադարձ ուժ ունենա և պարզի, թե նախկինում խիստ ընդդիմադիրի համարում ունեցող որոշ թերթեր քանի «մոր կաթ» էին ուտում ու քանի ֆինանսական հովանավոր ունեին։ Թող պարզեն, մենք էլ իմանանք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը