168.am-ը գրում է․ «Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայ-ռուսական խորհրդարանական հարաբերություններում իրողություններ են տեղի ունեցել, որոնք չեն վրիպել շրջապատի, այդ թվում՝ միջազգային որոշ այլ պատվիրակությունների աչքերից:
Ակնհայտ էր, որ հայկական կողմը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում էր հաճոյանալ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, և դա երբեմն ստանում էր զավեշտալի դրսևորումներ:
Հայտնի է, որ մինչև հիմա երկու երկրների խորհրդարանների ղեկավարների միջև պաշտոնական այցեր չեն եղել, եղել են բազմակողմ միջոցառումների ժամանակ պարզապես սովորական երկկողմ հանդիպումներ: Բայց արդեն մեկ տարին լրանում է, և պաշտոնական երկկողմ այց Պետդումայի ձևաչափով գործող Ազգային ժողովը չի ունեցել:
Երևանում կայացած նիստի ժամանակ նկատելի էր նաև ներքին մրցակցությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև, ով նաև Հայ-ռուսական ն բարեկամական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Ակնհայտ էր, որ և Ալեն Սիմոնյանի ռուսերենն էր ավելի լավ մակարդակի, և շփման մեջ ավելի ճկուն էր, ինչը խանդ էր առաջացնում Արարատ Միրզոյանի մոտ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը