«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, և դրանք մոտ մեկ շաբաթ կտևեն:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժգոհելով, որ, իբրև թե, նախարարը ներսում յուրայիններ ունի:
Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչապետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՊՎԾ աշխատակիցներին:
Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հիմա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում:
Հիշեցնենք՝ լուրեր կան այն մասին, որ այսօրվա հետապնդման պատճառներից թերևս կարող է լինել այն փաստը, որ հենց Ֆ. Ցոլակյանն է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին որպես ԱԱԾ տնօրենի թեկնածու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը