30 10 2019

Արդի վիճակում անհնար է Հոկտեմբերի 27-ի անաչառ քննությունը․ «Հրապարակ»

Արդի վիճակում անհնար է Հոկտեմբերի 27-ի անաչառ քննությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում հիշատակի արարողությունից հետո զոհերի հարազատներին հրավիրել են «վերև»՝ թեյի: Քանի որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր արարողությանը, մտածել են, թե նա է հրավիրողը։ Կարծել են, թե 20-ամյա տարելիցի առիթով ուղերձ չհղելն ու միջոցառում չկազմակերպելը որոշել են կոմպենսացնել:

Սակայն պարզվել է, որ «թեյին» մասնակցում է միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս ասել է` Փաշինյանը գործով տեղ գնաց: «Մտածեցինք` երևի Եռաբլուր ու Պանթեոն է գնացել։ Բայց շատ էինք ուզում, որ գար, ուզում էինք զրուցել, իմանալ` Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:

Զոհերի ընտանիքները, բացի Սարգսյաններից, ցանկանում են, որ գործը վերաբացվի։ Արամը գտնում է, որ արդի քաղաքական վիճակում անհնար է անաչառ քննությունը։ «Շատերս ուզում ենք, որ գործը բացվի, սակայն կիսում ենք Արամի կարծիքը»: Իսկ «թեյախմությունից» հետո նրանք տեղեկացել են, որ Եռաբլուր այցելել են միայն Դավիթ Տոնոյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ Պանթեոն կառավարությունից ու «Իմ քայլից» ընդհանրապես որևէ մեկը չի այցելել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ