«Իրավունք» թերթը գրում է. «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափարի հնարավորությունները, ռիսկերն ու դրական եւ բացասական կողմերը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս ցնդեցրեց վարչապետի խոստումը:
Պարզվում է՝ 2020 թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված չէ: Այս մասին տեղեկացրեց նախարարը երեկ բյուջեի քննարկման ժամանակ եւ մանրամասնեց, որ 2020 թ. անտառվերականգնման համար բյուջեում 400 մլն դրամից ավելի գումար է նախատեսված, բայց այդ գումարի մեջ 10 մլն տնկիներ գնելն ու տնկելը նախատեսված չեն:
«Այդ 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում: Մենք կապի մեջ ենք ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի մեր գործընկերների հետ՝ տնկիներ ձեռք բերելու եւ համատեղ ծրագիր իրականացնելու համար: Բայց սա համահայկական ծրագիր է, եւ գաղափարն այն է, որ դրան լայն մասնակցություն կունենան ինչպես ՀՀ տարբեր շահառուներ, մասնակիցներ՝ բիզնես կառույցներից, դպրոցներից, այնպես էլ Սփյուռքից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում;
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը