«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։
«Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», և Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։Ի դեպ, հույժ կարևոր ինֆորմացիան այժմ քննարկում են նեղ կազմով՝ Մակունց, Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, ևս մի քանի հոգի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը