29 10 2019

Փա­փուկ ա­թոռ­ներ զբա­ղեց­նող­ներն ԱԺ են գնում ա­սել-խո­սե­լու համար․ «Իրատես»

Փա­փուկ ա­թոռ­ներ զբա­ղեց­նող­ներն ԱԺ են գնում ա­սել-խո­սե­լու համար․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Խորհ­դա­րա­նա­կան հիմ­նա­կան ու ար­տա­հերթ նիս­տե­րից զատ հա­ճախ եմ լի­նում Ազ­գա­յին ժո­ղո­վում, գու­ցե պատ­գա­մա­վոր­նե­րից ա­վե­լի: Անն­կա­րագ­րե­լի բարդ է խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տանք­նե­րը լու­սա­բա­նող լրագ­րո­ղի գոր­ծը, երբ ինչ-որ հար­ցի առն­չու­թյամբ հար­ցազ­րույց է ցան­կա­նում վերց­նել, իսկ պատ­գա­մա­վո­րը «տե­ղում չէ», «այ­սօր չի գա­լու», «ար­դեն դուրս է ե­կել», «հան­դիպ­ման է» և այլն:Երևույ­թը, ի­հար­կե, նոր չէ, նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ էլ էր նույն պատ­կե­րը, բայց, փաս­տո­րեն, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­սած «ի­րա­վի­ճակ է փոխ­վել»-ը օ­րենք գրող մարդ­կանց վրա չի տա­րած­վել:

Ըստ մեր ու­սում­նա­սի­րու­թյան՝ ա­մե­նից պար­տա­ճա­նա­չը «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» պատ­գա­մա­վոր­ներն են, ան­պար­տա­ճա­նա­չը՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի­նը»: Իմ­քայ­լա­կան­նե­րը` խոր­հր­դա­րա­նի նվի­րյալ­նե­րը, հա­մես­տո­րեն, լու­ռու­մունջ աշ­խա­տում են, ուղ­ղա­կի փա­փուկ ա­թոռ­ներ զբա­ղեց­նող­ներն ԱԺ են գա­լիս ա­սել-խո­սե­լու և գե­ղե­ցիկ լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կե­լու հա­մար:

Երևույ­թի մա­սին վեր­ջերս նաև սո­ցիա­լա­կան ցան­ցում էի գրել, որ «ե­թե ի­մա­նամ՝ պատ­գա­մա­վոր­ներն ին­չի հա­մար են գու­մար ստա­նում, կեր­ջա­նա­կա­նամ»:

Ըն­կեր­նե­րիցս մե­կը, բյու­րե­ղաց­նե­լով միտքս, դրա ա­ռա­վել լավ բա­նաձևումն էր տվել՝ «ե­թե պատ­գա­մա­վոր­ներն ի­մա­նան՝ ին­չի հա­մար են գու­մար ստա­նում, կտխ­րեն»: Ա­ռա­վել քան տխուր էր օ­րեր ա­ռաջ խոր­հր­դա­րա­նում ար­ձա­նագր­ված պատ­կե­րը՝ 132 ա­թոռ, ո­րից զբաղ­ված էր մոտ տա­սը միայն: «Բաց դռ­ներ» ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում խոր­հր­դա­րան այ­ցե­լած ա­շա­կերտ­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ստիպ­ված էր այս­պես ող­ջու­նել. «Նիս­տե­րի դահ­լի­ճի պատ­կե­րը, ցա­վոք, այն­քան էլ ու­րա­խա­լի չէ»:

Հու­սանք՝ ԱԺ նա­խա­գահ Միր­զո­յա­նը գո­նե իր խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րին կհոր­դո­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը լիար­ժե­քո­րեն կա­տա­րել, ան­հար­կի չբա­ցա­կա­յել աշ­խա­տան­քից ու «սել­ֆի» ա­նե­լու փո­խա­րեն օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ