«Ժողովուրդ»-ը գրում է․ «Կապանում տեղակայված ՊՆ N զորամասը շուրջ 10 օր ինքնակամ լքած զինվորը գտնվել է: ժամկետային զինծառայողի այս խորհրդավոր պատմության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ է հայտնել ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` զինվորի մայրը պատմել է, որ տղան տարօրինակ սովորություն է ունեցել. երբ ձեռքին գումար է եղել, մի քանի օրով անհետացել է:
Նա, ըստ ՌՈ պետի, զորամասը լքելիս փող է ունեցել. 20 հազար դրամը եղբայրն է ուղարկել, ևս 5 հազարն էլ իր մոտ է եղել: Տղային գտել են Երևանում: Ա. Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց.
«Զինվորը և ընկերը հիմա Ռազմական ոստիկանությունում են, ինքը մնացել է ընկերոջ տանը. ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երևի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»: Մնացած մանրամասները, ըստ ՌՈ պետի, բժշկական փորձաքննությունը կպարզի»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը