26 10 2019

Սորոսականներն անցնում են գրոհի․ «Հրապարակ»

Սորոսականներն անցնում են գրոհի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սորոսական ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին օրեր առաջ հստակ հրահանգ է իջեցվել՝ քանի որ Մարտի 1-ի գործը դատարանում փլվելու է, եւ հնարավոր չի լինելու այդ մեղադրանքով մեղադրական դատավճիռ կայացնել, ուստի հարկավոր է բարձրացնել եւ առաջ տանել Հոկտեմբերի 27-ի թեման։

Այս թեմայով հնարավոր կլինի ե՛ւ գործը վերաբացել, ե՛ւ կոնկրետ մարդկանց մեղադրանքներ առաջադրել, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի նստելու հարցը լուծել, որը Նիկոլ Փաշինյանի համար կենսական խնդրի է վերածվել, ե՛ւ հանրային աջակցություն ստանալ ու էժան դիվիդենտներ շահել։ Հենց այդ հրահանգի շրջանակներում են որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին ակտիվորեն ձեռնամուխ եղել Հոկտեմբերի 27-ի թեմայի թեժացմանը, եւ այդ ծրագրի հիմնական ծանրությունն իր ուսերին վերցրել է Արման Բաբաջանյանը, ում օրերս թույլատրել են հանդիպել եւ «երկու ժամ զրուցել» Նաիրի Հունանյանի հետ, չնայած վերջին 20 տարում ոչ մեկին թույլ չէին տալիս։

Ի դեպ, մեր տեղեկություններով, ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ արդարադատության նախարարության, իրավապահներից ու բժիշկներից կազմված մի խումբ այցելել է Նաիրի Հունանյանին եւ համոզվել, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, ու դատաբժշկական փորձաքննություն նշանակվելու դեպքում մասնագետները նրան անմեղսունակ կճանաչեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ