«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան: Այսպիսով, սեպտեմբերին ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մյուս նախարարություններից հիմնականում փոխնախարարներն են 2-ական անգամ գնացել գործուղման: Սեպտեմբերին ամենաակտիվը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն են եղել:
Նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն ու Հակոբ Վարդանյանը միասին մեկնել են 6 գործուղման` 2-ական: Ս. Պապիկյանը, օրինակ, Աբու Դաբիում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին, և, որպես արդյունք, ներկայացված է, որ խորհրդի նախագահը ցանկություն է հայտնել գալ Հայաստան: Այսինքն՝ գործուղումն արդյունք է տվել: Իսկ Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Աշգաբադ մեկնելիս թեև նպատակ է ունեցել վերականգնել Աշգաբադ-Երևան-Աշգաբադ չվերթերը, բայց ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքային քննարկումները: Այսինքն՝ անարդյունք գործուղում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը