23 10 2019

«Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ Արսեն Թորոսյանը՝ իմքայլականներին․ «Ժողովուրդ»

«Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ Արսեն Թորոսյանը՝ իմքայլականներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծին: Իշխանական խմբակցությունից Լուսինե Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նախագիծն ունի կոնկրետ կետեր, որոնք խնդրահարույց են, եւ որ խմբակցությունում տարաձայնություններ կան` առանձին կետերի ձեւակերպումների հետ կապված:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու իշխող խմբակցության սակավաթիվ անդամների հետ քննարկման ընթացքում նախարարը տեղեկացել է անհամաձայնությունների մասին եւ վրդովվել՝ շեշտելով. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»: Հիմա թիմակից պատգամավորը դժվարանում է ասել, թե, իր ձեւակերպմամբ, «ըմբոստ, կոպտություն ունեցող» նախարարը կգնա զիջման, թե ոչ: «Դու չես կարող արգելել որեւէ մեկին որեւէ բան: Կարող ես փաստարկներով համոզել, բայց արգելել…. »,- ամփոփել է պատգամավորը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ