«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է: Քայլարածները խուլ, ծպտված դժգոհություն ունեն իրենց գործընկերոջ մի շարք, այդ թվում և պսևդոհայրենասիրական, հեղափոխական ճառերի ու բուն գործողությունների միջև առկա հակասություններից:Բանն այն է, որ «Իմ քայլի» կարկառուն ներկայացուցչի` ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, Ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի` Անդրանիկ Քոչարյանի եղբոր որդին` Արսեն Քոչարյանը, երեք ամիս առաջ գրին քարտով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:
«Հեղափոխության ամենահայտնի շահառուներից մեկի եղբոր տղան նոր Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ։ Նորմա՞լ է: Իսկ նրա հորեղբայրը պետք է ուսումնասիրի ապրիլյան դեպքերը»,- բուռն ու զայրալից բողոքում էին իմքայլականները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը