14 09 2019

ՀՔԾ-ն կրակն է ընկել Սասուն Խաչատրյանի հայտարարության ձեռքը

ՀՔԾ-ն կրակն է ընկել Սասուն Խաչատրյանի հայտարարության ձեռքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականին՝ սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾ պետ Սասան Խա­չատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտ­նալսումը, պաշտոնյաները հրատապ ասու­լիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի՝ Սա­սուն Խաչատրյանը նաև մի շարք բացա­հայտումներ արեց «Մարտի 1 »-ի թեմայով:

ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատա­յինների կողմից: Այդ մասին ունենք ապա­ցույցներ՝ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»: Անցել է մեկ տարի, ինչո՞ւ է լռում ՀՔԾ-ն: Այս հարցերի պատասխանը ստանալու համար գրավոր հարցում էինք ուղարկել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:

- Պարոն Խաչատրյան, Ձեր այս հայտա­րարությունից անցել է մեկ տարի: Եթե դեռևս մեկ տարի առաջ կային հստակ ապա­ցույցներ, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, ապա մինչ այսօր ի՞նչ եք արել այդ հստակ ապա­ցույցների հետ: Կա՞ն այս գործով մեղադր­յալներ, կասկածյալներ, ո՞ւմ եք հարցաքննել, ինչո՞ւ մեկ տարի անց չեք հրապարա­կում հստակ ապացույցները ու քրեական գործով արված կոնկրետ քայլերը:

- Ըստ Ձեր հայտարարության՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասց­վել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչար- յանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս ապացույցների մասով ի՞նչ եք արել: Եթե նախաքննությամբ հիմնավորվել է, ապա ինչո՞ւ Ռոբերտ Քոչար- յանին մեղադրանք չեք առաջադրում, ի վեր­ջո, հայտարարությունից անցել է 1 տարի:

Ի պատասխան մեր հարցերի՝ ՀՔԾ լրատվականից հայտնել են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտա­րարությունները հիմնված են բացառապես քրեական գործով ձեռք բերված փաստա­կան տվյալների վրա, և 2008թ.-ի մարտի 1- ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունե­ցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից ան­ջատված մասի այլ նյութերի հետ նշված ապացույցներն ուղարկվել են դատարան»:

Նկատեցիք՝ այդպես էլ ՀՔԾ-ն չպատաս­խանեց մեր հարցին, թե կոնկրետ ով է սպա­նել Տիգրան Աբգարյանին, ում է նրա սպա­նության գործով մեղադրանք առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Տիգրան Աբգարյանի մայրիկի՝ տիկին Ռուզաննայի հետ՝ հասկանալու համար, թե ինչ տեղեկություն կա, երբ է Տիգրան Աբգարյանին հրազենա­յին վիրավորում հասցվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Ի պատաս­խան՝ տիկին Ռուզաննան ասաց. «Ես նման բան չեմ լսել: Կներեք, երեկ դատարանում եմ եղել, ճնշումս բարձր է, այդ հարցով մի՛ անհանգստացրեք»:

Քնար Մանուկյան

Հոդվածը կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ