07 09 2019

Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար․ «Հրապարակ»

Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը և նորը անցկացնելու։

Այդ պատճառով էլ Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է ուսումնասիրությունները, փորձելու են հնարավորինս գտնել հիմքեր, իսկ եթե ոչ, ապա ստիպված են լինելու թույլատրել հանքի շահագործումը։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդունեց նաև «Ջերմուկի ներկայացուցիչներին», ապա՝ «Լիդիանին»։ Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ արվելու է հանքի շահագործումը վերսկսելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ