05 09 2019

Հովհաննես Իգիթյանը կհեռանա. «Փաստ»

Հովհաննես Իգիթյանը կհեռանա. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթն իր նախորդ հրապարա­կումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին և նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հե­տագայում պարզվեց` սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի և քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին: Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից:

Ահա այս ամենի հետ կապված` թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես` ակնհայտ է, որ վերջին շրջանում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Իգիթյանը, որը առիթը բաց չի թողնում հան­դես գալու մեկնաբանությամբ և կարծիք հայտնելու այս կամ այն իրադարձության վե­րաբերյալ: Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այդ ամենը հազիվ թե օգնի, և իշխանության կողմից քաղաքական որոշում կա, որ Իգիթյանը, այնուամենայնիվ, կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակու­թյան կազմը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ