«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ և դանդաղում է:
Ավելին՝ Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարևոր իրադարձությունները «ականջի հետև» գցելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է: Եվ գաղտնիք չէ, որ արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկվում է այն հարցը, որ Ն. Փաշինյանը նպատակ ունի ցրել ներկայիս խորհրդարանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը