«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնարավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը՝ զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից:
Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը և ձգձգման պատճառն է: Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջևանցի է, և ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրև, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց: Բայց Գասպարյանը լուրջ և բազմափորձ զինվորական է և մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը