22 08 2019

Ամուլսարի հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ․ Դավիթ Հարությունյան. «Հրապարակ»

Ամուլսարի հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ․ Դավիթ Հարությունյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կարծում, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ։

«Ամուլսարը հանրաքվեի նյութ չէ, ինքը կարող է պլեբիսցիտի նյութ լինի, բայց դրա համար պետք է օրենք մշակվի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պլեբիսցիտը հանրային կարծիքի վերլուծությունն է։

Հարությունյանի խոսքով՝ մեր օրենսդրությամբ հանրաքվեն վերաբերում է միմիայն օրենքներին, դրա համար, ըստ նրա, ճիշտ կլինի՝ դրա անունը դնել ոչ թե հանրաքվե, այլ հանրային կարծիքի հարցում կամ, այլ խոսքերով՝ պլեբիսցիտ, որը, սակայն, իրավական ուժ չունի։ Կամ՝ կարելի է արհեստականորեն գնալ հանրաքվեի ճանապարհով, եթե հորինեն օրենք։

«Թե ինչքանով այդ օրենքը կլինի սահմանադրական, այլ հարց է, որովհետեւ օրենքը չպետք է վերաբերի կոնկրետ ձեռնարկությանը։ Դու չես կարող գնալ ասել՝ կոշիկի այսինչ ֆաբրիկային նվիրված օրենք… Այսինքն՝ արհեստական ձեւով միգուցե կարելի է Ամուլսարի հարցը դնել հանրաքվեի, եթե Ամուլսարի մասին օրենք հորինվի»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ